Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13)

Շարժումը` կյանք է

2008 թ. ապրիլի 24-25-ին մայրաքաղաքի «Մոսկվայի տանը» Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) և նրա կազմում գործող Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգան (ՀԵՆԼ), Շարժողական խանգարումների միջազգային միության (Movement Disorder Society) հետ համատեղ կազմակերպել էին «Պարկինսոնի հիվանդություն և այլ շարժողական խանգարումներ» խորագրով սեմինար։

 

Պարկինսոնի հիվանդության և մյուս շարժողական խանգարումների (խորեայի, դիստոնիաների, տրեմորի, տիկերի, անհանգիստ ոտքերի համախտանիշի և այլնի) հետազոտությունները ժամանակակից նյարդաբանության կարևորագույն ուղղություններից են, որոնք նաև սոցիալական մեծ նշանակություն ունեն։

 

Ցավոք, Հայաստանում մինչ օրս շարժողական խանգարումները դուրս են մնում նյարդաբանների և ընտանեկան բժիշկների ուշադրությունից, ինչը հանգեցնում է վաղ ախտորոշման և հետագա ճիշտ բուժման հետ կապված լուրջ դժվարությունների։

 

Այդ իսկ պատճառով էլ ՀԵՆԼ կազմում գործող շարժողական խանգարումներն ուսումնասիրող խումբը Շարժողական խանգարումների միջազգային միության հետ համատեղ անցկացրեց վերոհիշյալ սեմինարը։

 

Սեմինարն անցկացվեց Շարժողական խանգարումների միջազգային միության «Այցելող պրոֆեսորների ծրագրի» (Visiting Professor Program) շրջանակներում։ Վերջիններս մեծ պատրաստակամությամբ համաձայնեցին աջակցել այդ նախաձեռնությանը, քանի որ իրենք ևս շահագրգռված են աջակցելու զարգացող երկրների նյարդաբաններին։ Ավելին, կազմակերպության եվրոպական սեկցիայի նախագահը` Վոլֆգանգ Օերտելը անձամբ ժամանեց Հայաստան։ Հայկական կողմից սեմինարի աշխատանքները համակարգում էր ՀԵՆԼ շարժողական խանգարումների խումբը։

 

Բացի նյարդաբաններից` մասնակցում էին նաև ընտանեկան բժիշկներ, հոգեբույժներ, հոգեբաններ, թերապևտներ, առողջապահության բնագավառի այլ մասնագետներ, ուսանողներ, կլինիկական օրդինատորներ, ասպիրանտներ։ Հաշվի առնելով սեմինարի կարևորությունը` նրան աջակցում էին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը, Հայաստանի նյարդաբանների ասոցիացիան և ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնը։

 

«Պարկինսոնի հիվանդությանը և այլ շարժողական խանգարումներին նվիրված այս սեմինարը, անշուշտ, առողջապահական մեծ իրադարձություն է մեր բժշկական իրականության մեջ, և նրա շնորհիվ այս հարցը կդրվի լուրջ հիմքերի վրա», - բացման արարողության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը։ Բացման արարողությանը ելույթ ունեցան նաև Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանը, Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Հենրիկ Բակունցը և ՀԵՆԼ շարժողական խանգարումների խմբի ղեկավար Զարուհի Թավադյանը։

 

Սեմինարի ընթացքում զեկույցներով հանդես եկան Շարժողական խանգարումների միջազգային միության եվրոպական սեկցիայի նախագահ Վոլֆգանգ Օերտելը (Philipps University, Մարբուրգ, Գերմանիա) և Էվժեն Ռուժիչկան (Charles University, Պրահա, Չեխիա)։

 

Սեմինարի առաջին օրվա զեկուցումները հիմնականում նվիրված էին Պարկինսոնի հիվանդության և պարկինսոնիզմով ընթացող այլ ախտաբանական վիճակների ուսումնասիրությանը։ Ինտերակտիվ եղանակով կազմակերպված նիստերի ընթացքում քննարկվեցին ախտորոշման, կլինիկական պատկերների և բուժման ժամանակակից մոտեցումները։

 

Հատկանշական է, որ զեկուցողները մեծ տեղ էին հատկացրել Պարկինսոնի հիվանդության դոֆամիներգիկ բուժման բարդություններին և ոչ շարժողական դրսևորումներին (նեյրոփսիխիատրիկ, վեգետատիվ և քնի խանգարումներ)։ Նշվեց, որ չլինելով Պարկինսոնի հիվանդության պատկերի ավանդական բաղադրիչը` վերջիններս, այնուամենայնիվ, մեծ ազդեցություն ունեն հիվանդների կյանքի որակի վրա։ Սեմինարի աշխատանքների ընթացքում քննարկման նյութ էր նաև քնի խանգարումների ոլորտը, որին նվիրված էին մի քանի հետաքրքիր դասախոսություններ։

 

Երկրորդ օրվա ծրագիրը գրեթե ամբողջությամբ նվիրված էր հիպերկինետիկ համախտանիշներին։ Հատկապես ուշադրություն դարձվեց Էսենցիալ դողին և ընդհանրապես դողի տարբերակիչ ախտորոշմանը, Հենտինգտոնի հիվանությանը և այլ խորեաներին, Տուրետի համախտանիշին և այլ տիկերին, դիստոնիաներին, դեղորայքային շարժողական խանգարումներին։ Սեմինարի ինքնատիպ վերջաբան հանդիսացավ զեկուցողների և մասնակիցների ներկայացրած կլինիկական տեսաշարերի քննարկումը, որը անչափ հետաքրքրեց թե՛ ներկաներին, թե՛ կազմակերպիչներին։

 

Բացի հիմնական ծրագրից` մասնակիցները հնարավորություն ունեցան սեմինարի ընթացքում ներկա գտնվելու նաև աջակցող դեղագործական ընկերությունների (Servier, Pliva, Astellas, Lek) կազմակերպած սատելիտային սիմպոզիումներին, որոնց ընթացքում դասախոսություններով հանդես եկան ինչպես հայաստանցի, այնպես էլ արտերկրից հրավիրված ճանաչված մասնագետներ։ Մասնավորապես, սեմինարի գլխավոր հովանավոր Servier դեղագործական ընկերությունը առաջին անգամ Հայաստանում բժիշկների ուշադրությանը ներկայացրեց Պարկինսոնի հիվանդության և դեպրեսիայի բուժմանն ուղղված իր երկու նոր` Պրոնորան և Մելիտոր դեղամիջոցները։ Lek ընկերությունն իր հերթին անդրադարձ կատարեց անհանգիստ ոտքերի համախտանիշի հետ կապված խնդիրներին և մասնավորեցրեց երկաթ պարունակող դեղամիջոցների (Ֆերում-Լեկ) դերը վերջինիս բուժման գործում։ Չափազանց հագեցած ծրագրով մասնակիցներին ներկայացավ նաև Pliva ընկերությունը, որի զեկուցումների ընթացքում շեշտադրվեց հակաէպիլեպտիկ, հակափսիխոտիկ և նեյրոպրոտեկտիվ դեղամիջոցների (Ֆինլեպսին, Ռիսետ, Թիոկտացիդ) կիրառումը։ Սեմինարի մասնակիցները հնարավորություն ստացան նաև ծանոթանալու Astellas ընկերության ձեռքբերումներին, որն այս միջոցառման ընթացքում ներկայացրեց հիպերակտիվ միզապարկի հետ կապված խնդիրներն ու բուժման մոտեցումները` մասնավորապես Վեզիկար դեղամիջոցի արդյունավետությունը։ Սեմինարին աջակցող մյուս ընկերություններին (BerlinChemie, Gedeon Richter, Pfizer, Solvay Pharma) մասնակիցները ծանոթանալու հնարավորություն ստացան ցուցահանդեսային դահլիճում, որտեղ բոլոր ցանկացողներին մանրամասն տեղեկատվություն էր տրամադրվում այս կամ այն դեղամիջոցի վերաբերյալ։

 

Պարկինսոնի հիվանդությանը և այլ շարժողական խանգարումներին նվիրված այս սեմինարը Հայաստանում առաջինն էր, իր բնույթով եզակին։ Մասնակցելով այս միջոցառմանը` հայ մասնագետները ձեռք բերեցին նյարդաբանության այս կարևորագույն ուղղության վերաբերյալ նորագույն գիտելիքներ, ինչպես նաև հնարավորություն ունեցան ինտերակտիվ ռեժիմով շփվելու այս բնագավառի առաջատար մասնագետների հետ։

 

Հայկական բժշկական ասոցիացիան և Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգան և հատկապես շարժողական խանգարումների խումբը, մեր երկրի նյարդաբանության ասպարեզում նմանատիպ կրթական և կլինիկական ծրագրեր ներդնելով, այսուհետ ևս կշարունակեն նպաստել այս ոլորտի զարգացմանը Հայաստանում։

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 6-7-2008 (13)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Թմրամիջոցների շրջանառության կարգավորումը
Թմրամիջոցների շրջանառության կարգավորումը

Հայաստանի Հանրապետությունը Գերագույն խորհրդի 1993 թ. մայիսի 24-ի Հ.Ն-0836-I որոշմամբ միացել է ՄԱԿ-ի երեք համաձայնագրերին։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ...

Դեղագործական շուկա
Առողջապահության համակարգի բարեշրջումների հիմնախնդիրները
Առողջապահության  համակարգի   բարեշրջումների հիմնախնդիրները

2008 թ. հունիսի 5-ին «Մարիոթթ Արմենիա» հյուրանոցի «Թագուհի Էռատո» շքասրահում Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից նախաձեռնվեց կլոր սեղան «Առողջապահության համակարգի բարեշրջումների...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Բժշկական էթիկայի կանոնակարգ (Կոդեքս)

Բժշկի հիմնական պարտավորությունները

Բժիշկը պարտավոր է...

ՀՀ որոշումներ
Մոլախաղի հիվանդագին հակումը
Մոլախաղի հիվանդագին հակումը

Հոգեկան և վարքային խանգարումների դասակարգման մեջ առանձնացնում են «Հասուն անձի վարքի խանգարումներ» խորագիրը, որի մեջ ներառում են կայունության հակում ունեցող վարքի տիպային կլինիկական...

Հոգեկան առողջություն
Հայաստանն առանց ծխախոտի
Հայաստանն առանց ծխախոտի

Մեր ընթերցողի ուշադրությանն ենք ուզում ներկայացնել մի կառույց, որը կարողացել է միավորել տարբեր բնագավառներում աշխատանքային գործունեություն ծավալած կազմակերպություններին...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Գիտությունը բաց համակարգ է...
Գիտությունը բաց համակարգ է...

Մեր հյուրն է ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Սամվել Հարությունյանը,
որի հետ զրուցեցինք մեր երկրում գիտության զարգացման հեռանկարների
...

Հրատապ թեմա Հայաստանում
Հրանտ Սապոնջյան
Հրանտ Սապոնջյան

Մեր հյուրն է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ.գ.դ. Հրանտ Սապոնջյանը, ով տարիներ շարունակ իր հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև նկարչությամբ...

Բժիշկ-արվեստագետ
...Անցում
...Անցում

Թերևս գետնանցում բառը այս կառույցների համար ամենևին արդիական էլ չէ, քանի որ նրանք շատ վաղուց կորցրել են իրենց իսկական նշանակությունը...

Հրատապ թեմա Հայաստանում
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ

Մեր հանրապետությունում կրծագեղձի քաղցկեղը ուռուցքային հիվանդացության մեջ կանանց մոտ գրավում է առաջին տեղը և մահացությամբ գերազանցում միջին եվրոպական տվյալներին, որը կարելի է բացատրել...

Ախտորոշում ԿԻՆ: Հիվանդություններ Ուռուցքաբանություն
Վիտամիններ
Վիտամիններ

Վիտամին են անվանում կենսաբանորեն ակտիվ այն միացությունները, որոնք ճարպերի, ածխաջրերի, սպիտակուցների և հանքային նյութերի համակցությամբ անփոխարինելի դեր են կատարում կենդանի օրգանիզմի...

Վիտամիններ և միներալներ
Թույնի գործարան
Թույնի գործարան

Մարդիկ դեռ հնուց ուսումնասիրում էին թունավոր օձերին։ Գալենի վկայությունների համաձայն` մ.թ.ա. I դարի կեսերին մահացած պոնտական թագավոր Միհրդատ IV-ը շատ էր հետաքրքվում օձի թույնով...

Թվեր և փաստեր Բուժում
Բուսակերություն
Բուսակերություն

Մսից և կենդանական ծագման այլ սննդատեսակներից հրաժարվողների թիվն աշխարհում օրըստօրե աճում է, ինչը սննդաբանների և լայն հասարակության շրջանում իրարամերժ քննարկումների...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ